«Փարիզյան» Կակաո-փոշի` 100 տոկոսանոց մաքուր արտադրանք է, զուտ որևիցե քիմիական հավելումներից

08.04.2019
<<Փարիզյան Սուրճ>> ընկերությունը սուրճի տեսականու հետ մեկտեղ արտադրում է նաև բնական կակո փոշի: Հումքը բերվում է Կոտ Դ'իվուարից, Հայաստանում՝ Ջրվեժում գտնվող մեր գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանում վերամշակվում և փաթեթավորվում







Կապսուլային սուրճերի՝ Lungo, Espresso, Ristretto , ինչպես նաև լուծվող սուրճի հյուրասիրություն

27.02.2019
«GITELIQ Creative Forum»-ի ժամանակ «Փարիզյան Սուրճ» ընկերությունը իրականացրեց Կապսուլային սուրճերի՝ Lungo, Espresso, Ristretto , ինչպես նաև լուծվող սուրճի հյուրասիրություն: Պատրաստվել են Ամերիկանո, Էսպրեսսո,Կապուչինո ըմպելիքները: 







2018 թ-ի հոկտեմբեր ամսին «Փարիզյան Սուրճի»-ի մասնակցությամբ տեղի ունեցած Կապսուլային սուրճերի հյուրասիրություն-վաճառք 

01.11.2018

«Փարիզյան Սուրճ»-ը իր սպառողներին միշտ ներկայացել է ըստ հավուր պատշաճի՝ ներկայացնելով միայն որկյալ արտադրանք: Հյուրասիրության ժամանակ «Սուրճի-թեյի» փառատոնի մասնակիցների կողմից մեր կապսուլային սուրճերին տրված բարձր գնահատականը լավագույն պարգևն էր մեր աշխատանքի դիմաց:










Բացառիկ առաջարկ Nespresso կապսուլային  սրճեփ անվճար ստանալու համար.

01.08.2017

Կապսուլային սուրճի սիրահարներին «Փարիզյան Սուրճ»  ընկերությունը առաջարկում է Nespresso  կապսուլային սրճեփ անվճար ստանալու բացառիկ պայմաններ:

Պատվիրե'ք առցանց մեր կայքի միջոցով կամ հեռախոսով ամեն ամիս 100 հատ կամ ավելի սուրճի պարկուճ  և ստացեք անվճար Nespresso  De'Longhi ֆիրմայի կապսուլային սրճեփ  վարձակալության հիմունքներով՝ 2-ն էլ անվճար առաքումով Երևան քաղաքի վարչական ողջ տարածքում : Առաջարկը գործում է աշխատավայր կամ տուն առաքելու դեպքում, ինչպես նաև իրավաբանական անձանց կամ անհատների համար:





Նորույթ «Փարիզյան Սուրճ»-ից. կապսուլային սուրճ՝ նախատեսված Նեսպրեսո սրճեփի համար.


26.07.2018


Lungo, Espresso, Ristretto բարձրորակ սուրճերի հումքը ներկրված է սուրճի լավագույն պլանտացիաներից՝ Եթովպիայից, Կոլումբիայից, Կոստա-Ռիկայից, Հոնդուրասից, Կամերունից և մի շարք այլ երկրներից: Տեսականու սուրճերը տարբերվում են իրենց բովվման աստիճաններով և համային հատկանիշներով: Սուրճի սիրահարները հեշտորեն կգտնեն իրենց նախընտրած համը: Հարցրե'ք «Փարիզյան» Կապսուլային սուրճը քաղաքի վաճառակետերում կամ պատվիրե'ք առցանց Ձեր տուն կամ գրասենյակ անվճար առաքումով :









Կապսուլային սուրճ .


20.07.2018

Կապսուլային սուրճը (Capsule Coffee) բնական բովված, աղացած և պրեսավորված սուրճի փոքրչափաքանակ է (5-6 գրամ սովորաբար) հերմետիկ կերպով փաթեթվարված կապսուլայի մեջ: Այդպիսի մեկպարկուճը նախատեսված է մեկ բաժին սուրճ պատրաստելու համար: Սուրճով լի կապսուլան տեղադրվում էհամապատսխան Նեսպրեսո (Nespresso) սրճեփի մեջ, և կոճակի սեղմումից հետո այն բացվում է երկուկողմերից տաք օդի հզոր հոսքի միջոցով: Այնուհետև սուրճը խառնվում է բարձր ճնշման տակ հոսող ջրիհետ: Այսպիսով, ստանում ենք մեկ բաժակ չափազանց համեղ սուրճ՝ նվազագույն ջանքեր գործադրելով:









Ի՞նչ է կապսուլային Էսպրեսոն.

20.07.2018

Էսպրեսո սուրճը համարվում է «Արքա» սուրճերի տեսակների մեջ։ Նրա համի հիմքն է հանդիսանում թթվայնության և դառնության հաճելի համադրությունը, որը տալիս է թարմության և ամբողջական համի զգացում։ Կատարյալ Էսպրեսոն ունի միասնական, հարթ և խիտ ոսկեգույն փրփուր։ Փրփուրի հաստությունը պետք է լինի 2մմ․։Էսպրեսոն մատուցում են պատրաստելուց մեկ ու կես րոպե հետո: Կարող եք նաև խմելուց առաջ խառնել փրփուրը սուրճի հետ, քանի-որ ամբողջ համը կենտրոնացված է նրա մեջ: