Աշխարհի լավագույն սուրճերի տեսակները մեկ անվան տակ

«Փարիզյան Սուրճ» ՍՊընկերությունը զբաղվում է պրեմիում կարգի սուրճի արտադրությամբ` սկսած 1995 թվականից: Ավելի քան 20 տարների գործունեության ընթացքում մենք հասցրել ենք գրավել բազում հաճախորդների սրտեր, մեր բարձրորակ արտադրության շնորհիվ: Մեր ծառայությունների շրջանակը ներառում է B2C, B2B և HoReCa ոլորտները:



Մեր գործունեության ցիկլը սկսվում է հատընտիր կանաչ սուրճի ներկրմամամբ` Էթոֆպիաից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Հոնդուրասից և մի շարք այլ երկրներից` հայտնի իրենց բարձրորակ Արաբիկա սուրճի տեսակներով: Մինչ ՀՀ ներմուծումը` սուրճի հատիկները անցնում են զատման երկու փուլ: Այս եղանակով մեր սուրճը արտադրվում է մեծ քաշ և ծավալ ունեցող բարձրակարգ սուրճի հատիկներից:

Արաբիկա սուրճի հատիկները բովվում են մինչ`իրենց միջին աստիճանի հասնելը: Սուրճի որակը և համային բարձր չափանիշները ապահովելու համար կարևոր է այն բովելուց հետո պահպանել հատուկ նախատեսված վայրում: Հետևելով այս չափորոշիչներին, մենք պահպանում ենք սուրճի լավագույն բույրը և որակային հատկանիշները:

Պատրաստի արտադրանքը առաքվում է քաղաքի գրեթե բոլոր վաճառակետեր, ինչպես նաև վաճառվում է մեր ֆիրմային խանութներում: «Փարիզյան Սուրճ»-ը նաև արտահանվում է ԱՄՆ և Ռուսաստանի դաշնություն: